Գլխավոր
Հավելվածի մասին
Նախագծեր
Առաջատարների ցանկ
Օգնություն
Կապ մեզ հետ
Մուտք
flag
flag Русскийflag English
Logo

Մուտք

  • Գլխավոր
  • Հավելվածի մասին
  • Նախագծեր
  • Առաջատարների ցանկ
  • Օգնություն
  • Կապ մեզ հետ
  • Մուտք
  • flag Հայերենflag Русскийflag English

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

1. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.1 Tapon.am Ծրագրային Հավելվածում (այսուհետ նաև Հավելված) հաշիվ բացելու համար անհրաժեշտ է, որպեսզի Դուք ծանոթ լինեք ներքոնշյալ գաղտնիության քաղաքականությանը:

1.2 Ծանոթանալով սույն գաղտնիության քաղաքականությանը Դուք հաստատում և գիտակցում եք, որ Ձեր կողմից տրամադրված տվյալները(հեռախոսահամար, անուն, ազգանուն, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, ամսաթիվ և այլն), օգտագործվելու են Tapon.am Հավելվածի և դրա հետ փոխկապակցված երրորդ անձ՝ «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից, նպատակ ունենալով բարելավել և զարգացնել Հավելվածը՝ հաշվի առնելով Հավելվածի օգտատերերի պահանջմունքները և ապահովել Հավելվածի անխափան գործունեությունը:

1.3 Համաձայնելով սույն գաղտնիության քաղաքականության դրույթների հետ Դուք հաստատում եք, որ հաշիվ բացելու օրվա դրությամբ լրացել է Ձեր 16 տարին:

1.4 Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները մշակվելու են այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է Հավելվածի գործածման համար:

2. ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԳՈՐԾՈՒՄ ՍՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2.1 Համաձայնելով սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին Դուք սկսելու եք Մեզ հետ համագործակցել որպես հաճախորդ կամ գործակալ:

3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

3.1 Ձեր կողմից տրամադրվող տվյալները մշակվելու և պահպանվելու են բացառապես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում:

3.2 Անձնական տվյալները մշակվելու և պահպանվելու են այն նվազագույն ժամկետում, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար:

4. ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Տվյալներ, որոնք Դուք մեզ տրամադրում եք հաշիվ բացելուց
  • Տվյալներ, որոնք կուտակվում են Հավելվածը օգտագործելուց

4.1 Tapon.am Հավելվածում պահվում է ներքոնշյալ տեղեկատվությունը

Օգտատիրոջ պրոֆիլ - Մենք հավաքագրում ենք տվյալներ, երբ օգտատերը բացում է հաշիվ կամ թարմացնում է իր հաշիվը: Այդպիսի տվյալների ցանկին կարող են պատկանել: օգտատիրոջ անունը, էլ. հասցեն, հեռախոսահամարը, մուտքանունը, գաղտնաբառը, հասցեն, անձնագրային տվյալներ, ծննդյան օր, ամիս ամսաթիվ:

Տեղանքի վերաբերյալ տվյալներ - Մենք հավաքագրում ենք ճշգրիտ կամ մոտավոր տվյալներ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին, եթե օգտատերը թույլ է տալիս այդ տվյալների փոխանցումը իր բջջային սարքից:

Գործարքի մասին տեղեկատվություն - Մենք հավաքագրում ենք տվյալներ օգտատերերի միջև կատարված գործարքների վերաբերյալ:

Հավելվածի օգտագործման վերաբերյալ տվյալներ - Մենք հավաքում ենք տվյալներ այն մասին, թե ինչպես են օգտատերերը օգտվում Հավելվածից, սույն տեղեկությունները ներառում են այնպիսի տվյալներ, որոնք Մեզ թույլ են տալիս տեսնել օգտատիրոջ Հավելված մուտք գործելու օրը, ամիսը, ամսաթիվը:

Հավելվածի գործածման համար նախատեսված սարքերի վերաբերյալ տվյալներ - Մենք հավաքում ենք տվյալներ Հավելվածի գործածման համար նախատեսված սարքերի վերաբերյալ: սարքի տեսակը, սարքի IP հասցեն, Հավելվածից օգտվելու ժամանակ Ձեր կողմից նախընտրած լեզուն և այլն:

Կոմունիկացիոն տվյալներ - Մենք օգտատերերին հնարավորություն ենք տալիս միմյանց հետ փոխանակվել տվյալներով օգտագործելով Հավելվածը՝ հնարավորություն ընձեռելով կապ հաստատել միմյանց հետ հաղորդագրությունների կամ զանգերի միջոցով: Ծառայությունների որակի բարելավման ինչպես նաև անվտանգության ապահովման համար մենք Մեզ իրավունք ենք վերապահում հավաքագրել և օգտագործել վերոգրյալ տվյալները

Այլ աղբյուրներից ստացված տվյալներ -

  • Օգտատիրոջ հետադարձ կապից ստացված տվյալներ, գնահատականներ, մեկնաբանություններ
  • Գործակալի տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալներ (պետհամարանիշ և այլն)
  • Բաժանորդի բնակության (կամ գտվելու) վայրի մասին տվյալներ

5. ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԸ

5.1 Մենք հավաքագրում ենք Ձեր կողմից փոխանցված տվյալները հետևյալ նպատակներով:

  • Հավելվածի անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով
  • Օգտատերերին աջակցություն ցուցաբերել նպատակով
  • Հավելվածի զարգացման համար ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով
  • Օգտատերերին միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում

6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները Ձեր կողմից տրամադրված տվյալների պաշտպանության համար: Վերոնշյալ միջոցառումները իրականացվելու են բարձր մակարդակով, նպատակ ունենալով պաշտպանել Ձեր անձնական տվյալները կորուստից, ապօրինի մշակումից՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերը:

7. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

7.1 Դուք իրավունք ունեք ազատորեն տեղեկատվություն ստանալ Ձեր կողմից տրամադրված տվյալների մասին, փոփոխել կամ լրացնել դրանք մուտք գործելով Ձեր անձնական էջ:

8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ

8.1 Գաղտնիության քաղաքականության դրույթները կարող են փոփոխվել, հաշվի առնելով օրենսդրության պահանջները, ինչպես նաև Հավելվածի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով:

8.2 Այն դեպքում երբ նման փոփոխությունները էական նշանակություն չունեն Ձեր իրավունքների և պարտականությունների տեսանկյունից, Մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեզ չծանուցել նման փոփոխությունների վերաբերյալ:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
ImageImageImage
COPYRIGHT © 2024 TAPON.AM ALL RIGHTS RESERVED